Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Թենիսի Հայկական սփյուռքի գավաթի» 12-րդ առաջնության հանդիսավոր բացմանը

Մայիս 01,2017 18:20

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությամբ մայրաքաղաքում անցկացվել է «Թենիսի Հայկական սփյուռքի գավաթի» 12-րդ առաջնությունը: Միջոցառման հանդիսավոր բացմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը և Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանը, ում նախաձեռնությամբ էլ անցկացվում է գավաթի մրցաշարը:

Արդեն երկրորդ անգամ Երևանում կազմակերպվող առաջնությանը մասնակցել են Ռուսաստանի,  Հայաստանի և մի շարք այլ երկրների պրոֆեսիոնալ մարզիկներ, ինչպես նաև սիրողական թենիսով զբաղվողներ: Մեծահասակների խմբում 40 մարզիկ՝ 20 զույգերով, պայքարելու են հաղթական գավաթի համար: Առաջնության պատասխանատուները քաղաքապետ Տարոն Մարգարյանին անվանական շապիկ են նվիրել:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031