Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում ընթացող թենիսի SP Open կանանց մրցաշարի կիսաեզրափակիչը կկայանա առանց Հայաստանի ներկայացուցիչների։
Երկրորդ շրջանում իր թիմակից Էլինա Ավանեսյանին հաղթելուց հետո Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Ալինա Չարաեւան քառորդ եզրափակչում պարտվել է Ֆրանսիան ներկայացնող ռուս թենիսիստուհի Աննա Բլինկովային՝ 4։6, 5։7
Այսպիսով` Հայաստանի թենիսիստներն ավարտել են մրցելույթները Բրազիլիայում։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































