Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարար. «Հայաստանի պոչամբարները մաքրելու ու կորզելու համար մեծածավալ ներդրումային փաթեթ ենք մշակում» (Տեսանյութ)

Մայիս 10,2017 17:36

Հայաստանի պոչամբարները, ինչպես մշտապես հայտարարում են բնապահպանները, դանդաղ պայթող ռումբ են:

Ի՞նչ գործողություններ է անում բնապահպանության նախարարությունը պոչամբարներն անվտանգ դարձնելու ու դրանց հետ կապված խնդիրները լուծելու ուղղությամբ. այսօր լրագրողները հետաքրքրվեցին բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանից: Նա վստահեցրեց, որ նախատեսում են մեծածավալ ներդրումային փաթեթ մշակել, որով պոչամբարների խնդիրները կլուծվեն:

Արծվիկ Մինասյանն ասաց, որ առայժմ չի ցանկանում այս նախաձեռնության մասին մանրամասներ ներկայացնել. «Նախատեսվում է պոչամբարներից լրացուցիչ կորզում եւ մաքրում, այլ կերպ ասած՝ որպեսզի կարողանանք պոչամբարների բնապահպանական եւ, առհասարակ, երկրի զարգացման տեսանկյունից մեղմել եւ վերացնել: Սա խոշոր ծրագիր է, ակտիվ աշխատանքներ են գնում նաեւ միջազգային կառույցների հետ: Եթե մեզ հաջողվի, դա կլինի մի հրաշալի գործողություն»:

Թե ում միջոցներով են ծրագիրն իրականացնելու, Մինասյանն ասաց. «Միջոցները, որոնք ուղղելու ենք ծրագրին, կարելի է համարել թե՛ դոնորական եւ թե՛ ներդրումային»:

Aravot.am-ի այն հարցին՝ այն ընկերությունը, որը շահագործում է պոչամբարը, նրան պարտադրվելո՞ւ է ապահովել անվտանգությունն ու ծրագրով նախատեսված գործողություններ իրականացնել, Մինասյանը պատասխանեց. «Թույլ տվեք չմանրամասնել, որովհետեւ ծրագիրը դեռեւս լիարժեք չէ: Հիմա ես չեմ հրապարակի բաներ, որոնք կարող են վնասել ծրագրի իրականցմանը: Բոլորը մասնակից են լինելու այդ ծրագրին, ներառյալ՝ գործարանները»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031