Լրահոս
Օրվա լրահոսը

«Հետագայում եւս հնարավոր են նոր ծուղակներ ու վտանգներ»

Մայիս 11,2017 15:00

«Սկսենք նախաապրիլյան ժամանակաշրջանից։ Մեր բոլոր պետական-քաղաքական գործիչները, քաղաքագետները, վերլուծաբանները միաբերան պնդում էին, որ Ադրբեջանը չի համարձակվի լայնածավալ հարձակում ձեռնարկել Արցախի դեմ, իսկ եթե հարձակվի, ապա խիստ կդատապարտվի, այսպես ասած, միջազգային հանրության, աշխարհի «տերերի» կողմից, եւ որ ՀՀ-ն իսկույնեւեթ կճանաչի Արցախի անկախությունը։ Սակայն բոլոր այդ կանխատեսումները չիրականացան։

Ուրեմն՝ դաս առաջին. չի կարելի մեր ապագան կառուցել միայն միջազգային երաշխիքների վրա կամ հույս դնել մեր ռազմավարական դաշնակցի վրա, այլ առաջին հերթին հենվել սեփական ներուժին։ Դաս երկրորդ. ապրիլյան պատերազմը ցույց տվեց նաեւ, որ մենք ամենայն լրջությամբ չենք իրականացնում պաշտպանական համակարգի արդիականացման ու հզորացման գործը, բացահայտվեցին մի շարք թերություններ, որոնց մասին քառօրյա պատերազմից հետո շատ է խոսվել, եւ որոնք հիմնականում վերացվեցին։

Իմ կարծիքով՝ հետագայում եւս հնարավոր են նոր ծուղակներ ու վտանգներ, որ բխում են թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմավարությունից եւ թուրք-ռուսական սպասվելիք մերձեցումից, ինչպես նաեւ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հնարավոր պատժամիջոցներ կիրառելուց»,- «Առավոտի» հարցին՝ ի՞նչ եք կարծում, մենք սխալներ գործեցի՞նք ապրիլյան պատերազմի օրերին, եւ ո՞րն էր այն, պատասխանեց Արցախյան շարժման ակտիվիստ, հասարակական-քաղաքական գործիչ Բորիս Առուշանյանը:

 

Կարդացեք

«Առավոտ»

10.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031