Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Մովսեսը 40 տարի իր ժողովրդին տանում էր անապատով…». Աշոտյանը՝ ՀՅԴ-ՀՀԿ-ի անցնելիք ճանապարհի մասին

Մայիս 11,2017 17:50

Այսօր ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն ստորագրեցին քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին հուշագիր:

Նախագահականում հուշագրի ստորագրումից հետո ճեպազրույցում լրագրողները հարցրեցին՝ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ 2018-ից հետո էլ պատրաստ է լինել վարչապետ եւ ղեկավարել երկիրը: Սա կոնկրետ պայմանավորվածությո՞ւն է, թե՞ ցանկության բարձրաձայնում:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ նոր կոալիցիոն հուշագրով ամրագրված է, որ վարչապետի առաջադրումը պետք է լինի ՀՀԿ-ի կողմից. «Թե ինչ է լինելու 2018-ին, այդ պատասխանները կտանք այդ ժամանակահատվածում, հատկապես, որ որոշումներ կատարելու քաղաքական մեխանիզմները հստակ են եւ հիմնվում են Սահմանադրության վրա»:

Լրագրողները հիշեցրին ՍԱՍ-ի Արտակի նախընտրական ժողովի ձայնագրությունը, թե ինչպես են խախտվել մարդու իրավունքները եւ հարցին՝ անցյալ տարվա համագործակցության փաստաթղթով քաղաքացու իրավունքների մասին առաջնահերթություններ էիք նշել՝ ինչքանո՞վ կարողացաք այդ առաջնահերթություններն իրականացնել եւ քանի՞ տարի է պետք, որ կարողանաք իրականացնել՝ Արմեն Աշոտյանն ի պատասխան ընդգծեց, որ այս ընտրություններին ԶԼՄ-ները քիչ թվով տեսանյութեր, նյութեր են ունեցել՝ ընտրությունների վրա ներազդող միջադեպերի, խախտումների մասին:

Իսկ թե ինչքան ժամանակ է իրենց պետք՝ Աշոտյանը պատասխանեց. «Եթե Մովսեսը 40 տարի իր ժողովրդին տանում էր անապատով, որպեսզի ավետյաց երկիր հասնի, իսկ Մոսկվան էլ միանգամից չի կառուցվել, ակնհայտ է, որ 25-ամյա պետականություն ունեցող Հայաստանը՝ անգամ իր ամբողջ քաղաքական, ինտելեկտուալ ներուժով դեռ ունի ժամանակ, որպեսզի հասնի իր երազած զարգացման աստիճանին՝ բոլոր ոլորտներում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031