Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Թեհրանում բացվել է «Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը

Մայիս 12,2017 13:05

Սույն թվականի մայիսի 11-ին ՀՀ անկախության հռչակման 25-ամյա տարեդարձի նվիրված «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամը բացեց «Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» խորագրով լուսանկարչական-ժամանակագրական ցուցահանդեսը Թեհրանի «Արարատ» մշակութային միությունում:

«Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» լուսանկարչական-ժամանակագրական ցուցահանդեսի հեղինակ և կազմակերպիչ Պավել Սարգսյանն իր բացման խոսքում շնորհակալություն հայտնեց Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանությանը, ՀՀ մշակույթի նախարարությանն աջակցության համար և Հայ-Իրանական արդյունաբերական պալատի նախագահ՝ Լևոն Ահարոնյանին, որի շնորհիվ ֆինանսավորել էր ցուցահանդեսի կազմակերպումը:

Ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության 1990-2016 թվականների ընթացքում տեղի ունեցած կարևոր մշակութային, գիտական, քաղաքական, հասարակական, տնտեսական և այլ իրադարձությունների ժամանակագրությունը: Վերջիններս ներկայացվում են մեկ կամ երկու լուսանկարի տեսքով և տեքստային հավելվածով:

Ավելի քան 160 լուսանկար ներկայացվում են փաստագրական, արխիվային և գեղարվեստական ձևաչափով:

Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 13-ը 2017թ. Թեհրանի «Արարատ» մշակութային միությունում՝ Ջոմհուրի պ., Նոբահար փող., 17 հասցեով (հեռ.՝ +98-21-66701525):

Հիշեցնենք, որ ցուցահանդեսն անցնող տարի՝ 2016-ին, առաջին անգամ բացվել է Երևանում (Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում), ապա ներկայացվել է Լոս- Անջելեսում (Գելնդելի քաղաքապետարանի ճեմասրահում) և Փարիզում (9-րդ շրջանի քաղաքապետարանում), 2017թ. Մոսկվայում (Հայկական եկեղեցական համալիրի Տապան թանգարանում) և Թեհրանի ցուցահանդեսից հետո այն կներկայացվի Բեյրութում՝ հունիսիս սկզբին:

«Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031