Լրահոս
Օրվա լրահոսը

Արվեստագետներ, հասարակական եւ գործարար կին գործիչներն աջակցությունն են հայտնում Զարուհի Փոստանջյանին եւ «Երկիր Ծիրանի» կուսակցությանը

Մայիս 12,2017 14:25

Սիրելի հայրենակիցներ, սիրելի երեւանցիներ,

Մենք, ներքո ստորագրյալներս, մեր աջակցությունն ենք հայտնում Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանին եւ «Երկիր Ծիրանի» կուսակցությանը՝ Երեւանի ավագանու եւ քաղաքապետի գալիք ընտրություններում։

Կարեւորելով առաջադեմ կանանց դերը եւ մասնակցությունը քաղաքական գործընթացներում ցանկանում ենք ընդգծել, որ «Երկիր Ծիրանի» կուսակցությամբ առաջադրված ավագանու ցուցակի 57 տոկոսը կազմում են կանայք, իսկ առաջին տասնյակում հավասարապես հինգ կին է եւ հինգ տղամարդ։

Զարուհի Փոստանջյանը այն գրեթե եզակի ընդդիմադիր քաղաքական գործիչներից է ով միշտ եղել է Հայաստանում մարդու, եւ հատկապես կանանց իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության զարգացման, արդարության հաստատման եւ կոռուպցիայի դեմ պայքարի առաջնորդներից։

ՄԵնք վստահ ենք, որ տիկին Փոստանջյանն ունի թե բազմամյա փորձ եւ թե քաղաքական կամք, արմատական փոփոխություններ մտցնելու Երեւանի կառավարման քաղաքական մշակույթում։ Զարուհի Փոստանջյանի ընտրությունը քաղաքապետի պաշտոնում բեկումնային կլինի ոչ միայն Երեւանի, այլ ողջ հանրապետության քաղաքական կյանքում։

Կոչ ենք անում բոլոր Երեւանցիներին իրենց քվեն տալ Զարուհի Փոստանջյանին եւ «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու թեկնածուներին։

• Լալա Ասլիկյան, հասարակական գործիչ
• Նորա Արմանի, դերասանուհի
• Վալերի Գործունյան, գործարար
• Արմինե Գրիգորյան, երգչուհի, դերասանուհի
• Նաիրա Գրիգորյան, գործարար
• Հրանուշ Խառատյան, ազգագրագետ
• Կարեն Հակոբյան, երաժիշտ, հետազոտող
• Մարո Մաթոսյան, հասարակական գործիչ,
• Մայա Մարգարյան, երգչուհի
• Լուսիա Մուն, հոգեբան, երգահան, երգչուհի
• Քրիստինե Նազարյան, գործարար
• Գայանե Շագոյան, ազգագրագետ
• Լիլիթ Պիպոյան, երաժիշտ
• Նանոր Սեֆիլյան, հասարակական գործիչ
• Հարություն Սիմոնյան, արվեստագետ
• Արեւիկ Օրբելյան, դերասանուհի, ռեժիսոր

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031