Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Փաշինյանին որ տեսնեմ՝ կասեմ». Տարոն Մարգարյան. (Տեսանյութ)

Մայիս 12,2017 20:35

«Փաշինյանին որ տեսնեմ՝ կասեմ»,-Կենտրոն համայնքում այսօր՝ նախընտրական քարոզչության վերջին օրը, լրագրողներին ասաց ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը՝ անդրադառնալով «ԵԼՔ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը: Հիշեցնենք՝ Փաշինյանը լրագրողներին խնդրել էր Տարոն Մարգարյանից հարցնել, թե վերջինս «շոու» բառի իմաստը գիտի՞, որ մրցակիցների կողմից իրեն բանավեճի հրավիրելը «շոու» է անվանում:

Հարցին, թե երբ է տեսնելու Նիկոլ Փաշինյանին, Տարոն Մարգարյանն այսպես արձագանքեց. «Ոնց որ շատ եք հետաքրքրվում, հա՞»:

Ապա` նա լրագրողին կոչ արեց շատ չհետաքրքրվել իր եւ մրցակիցների հարաբերությունների մասին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    հապա ինչո՞վ են հետաքրքրքուելու, ընտրարշաւի ընթացքում ?!

    իսկ հանրային բանավէճից փախչիլը սխալ է

    շահելուն՝ պիտի շահիս, շատ բարի,
    գոնէ խաղը խաղցիր լիովին

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031