Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրավապահները թող քննեն, եթե հարցեր լինեն՝ կպատասխանեմ». Տ. Մարգարյանը՝ իր շտաբից ընտրակաշառք բաժանելու տեղեկության մասին. (Տեսանյութ)

Մայիս 12,2017 19:45

Ամիրյան փողոցի բակերից մեկում այսօր՝ նախընտրական քարոզչության վերջին օրը, ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այսօր «ԵԼՔ» դաշինքի գտած աղմկահարույց փաստաթղթերին, որոնք, ըստ դաշինքի, վկայում են Տարոն Մարգարյանի շտաբում ընտրակաշառք բաժանելու եւ այլ ընտրախախտումների մասին: «Իրավապահները թող քննեն: Եթե դրանից հետո հարցեր առաջանան՝ ես պատրաստ եմ պատասխանել»,-ասաց Տարոն Մարգարյանը:

Նա հայտնեց, որ «ԵԼՔ»-ի հրապարակած տեսանյութը այս գիշեր իր շտաբներից մեկում կատարվածի մասին չի տեսել:

Անդրադառնալով այսօր ԿԸՀ-ում քննվելիք «ԵԼՔ»-ի դիմումին, որով դաշինքը պահանջում է անվավեր ճանաչել Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի մասնակցությունը, Տարոն Մարգարյանը նկատեց. «ԿԸՀ լիազորությունն է՝ իրենք կքննեն: Մեր լիազոր ներկայացուցիչն այնտեղ կլինի»

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ                  

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031