Լրահոս
Օրվա լրահոսը

«Իգիթյանը դեռ 10 տարի պետք է խոսի, որ ես անդրադառնամ նրան». Փաշինյանի պատասխանը. (Տեսանյութ)

Մայիս 09,2017 17:12

«ԵԼՔ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում կրկին անդրադարձավ ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի հետ բանավեճ կազմակերպելու անհրաժեշտությանը: «Եթե Տարոն Մարգարյանը շոուների կարիք չունի, թող տեսախցիկների առաջ չկանգնի…խնդրում եմ, նրան հարցրեք՝ շոու բառի իմաստը գիտի՞»,-դառնալով Տարոն Մարգարյանի հայտարարությանը, թե բանավեճի նպատակը շոուն է, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ապա Aravot.am-ը Նիկոլ Փաշինյանին խնդրեց մեկնաբանել նաեւ ՀՀԿ ավագանու թեկնածու, ճարտարապետ Լեւոն Իգիթյանի կարծիքն այն մասին, թե Փաշինյանն անընդհատ գոռգոռացող է, որը Երեւանի համար ոչինչ չի արել:

«Կարծում եք՝ նա այնքան ասելիք ունի, որ ես կրկին նրան անդրադառնա՞մ: Իգիթյանը դեռ 10 տարի պետք է խոսի, որ ես անդրադառնամ նրա ասածին»-նկատեց «ԵԼՔ»-ի քաղաքապետի թեկնածուն:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031