Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ն չէ… չեմ էլ բացառում, որ ինչ-որ մեկը արջի ծառայություն մատուցելու համար անի»

Մայիս 12,2017 22:03

ՀՀԿ-անդամ Լեռնիկ Ալեքսանյանը դժվարանում է ասել, թե ինչի համար քաղաքացիները կարող էին հերթ կանգնել ՀՀԿ շտաբների դիմաց:

Հիշեցնենք, որ այսօր «Ելք» դաշինքի ավագանու թեկնածուները լուսանկարներ են հրապարակել, որոնցում ՀՀԿ շտաբերի դիմաց կուտակումներ ու հերթեր են արձանագրվել:

«Գիտեք այդ տիպի հարցերի դժվար է պատասխանել, չգիտեմ՝ ինչի համար են հերթ կանգնում, եթե նկատի ունեք ընտրակաշառքը, ապա ՀՀԿ-ն դրա կարիքը չունի, ՀՀԿ-ն դա չի… հավատս չի գալիս, որ ավագանու ընտրությունների համար կաշառք տան, այն էլ 20.000 դրամ… Հետաքննություն կկատարվի, կտեսնեն՝ դա արվում է, թե՝ ոչ, չեմ էլ բացառում, որ ինչ-որ մեկը արջի ծառայություն մատուցելու համար անի»,-Aravot.am-ին ասաց Լեռնիկ Ալեքսանյանը:

Մեր հարցին՝ եթե ՀՀԿ-ն չէ ընտրակաշառք բաժանողը, ովքեր են այն մարդիկ, որոնք արջի ծառայություն են մատուցում, պարոն Ալեքսանյանը պատասխանեց. «Դրանք շատ տարբեր  են, կարող են պրովոկացիոն բաներ լինել, քաղաքականության մեջ, եթե մեկը մի բան է ասում, դա չի նշանակում, որ հալած յուղի պես պետք է ընդունես: Ոչ մեկ չգիտի՝ ով է տվել, ով է առել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    արջի ծառայութիւն…

    վտանգաւոր արտայայտութիւն մըն է,
    երկրի մը մէջ որու նեցուկը Ռուսաստանն է…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031