Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Միրզոյանի անվան մրցույթի հաղթողներն են Անդրեյ Կուրբետը և Արինա Իսահակյանը

Մայիս 16,2017 15:43

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. մայիսի 10-12-ն անցկացվել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 4-րդ մրցույթը: Մրցույթի կազմակերպիչն է Հայաստանի կոմպոզիտորների միությունը, աջակիցը՝ Երևանի քաղաքապետարանը:

Մրցութային 2 տարիքային խմբում մասնակցել են 17 պատանի կոմպոզիտոր:
Հանձնաժողովի որոշմամբ կրտսեր տարիքային խմբում /մինչև 13 տարեկան/ հաղթող է ճանաչվել Արինա Իսահակյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Մերի Առակյանը, երրորդը՝ Էրիկա Մարկոսյանը: Ավագ խմբում /14-18 տարեկան/՝ հաղթող է ճանաչվել Անդրեյ Կուրբետը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Արամ Խանլարին, երրորդ հորիզոնականը կիսվել է երեք մասնակցի՝ Ալլա Համբարձումյանի, Ագնեսա Իսահակյանի և Նարեկ Անդրեասյանի միջև:

Մրցույթի ժյուրիի անդամներն են ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԿՄ նախագահ, կոմպոզիտոր Արամ Սաթյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Լևոն Չաուշյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը, մրցույթի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանը:

Հիշեցնենք, որ Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթն անցկացվում է 2014 թվականից, որի նպատակն է հնարավորություն ընձեռել պատանի կոմպոզիտորներին դրսևորվելու, ներկայացնելու իրենց ստեղծագործություններն ու անդամագրվելու կոմպոզիտորական մեծ ընտանիքին:

 

 ՀՀ մշակույթի նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031