Լրահոս
Օրվա լրահոսը

«Այ դու քամի անում ես արդեն». Վարդան Ղուկասյանը՝ընդդիմության քամի անելու մասին

Մայիս 18,2017 15:16

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Ղուկասյանը վստահեցրեց, որ Գագիկ Ծառուկյանի ակնարկած «բզբզացողների» հարցը լուծված է, սկանդալներ այլեւս չեն լինելու. «Պառակտում չսպասեք»:

Հարցին՝ անհարմար չի՞, մի քիչ սկանդալով սկսվեց ձեր խմբակցության գործունեությունը՝ նա պատասխանեց. «Չէի ասի»:

Մեր հարցին՝ քիչ առաջ Սերժ Սարգսյանը ԱԺ-ում շնորհավորեց բոլոր պատգամավորներին ազատ, թափանցիկ, արդար ընտրությունների համար, ըստ ձեզ, այդպիսի՞ն են եղել ընտրությունները՝ նա պատասխանեց. «Ես ինչքան որ քարոզարշավին մասնակցել եմ, ինչքան որ տեսել ու լսել եմ՝ այո»:

Հարցին՝ դուք ընդդիմությո՞ւն եք՝ Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Ընդդիմություն ասելով՝ ես հասկանում եմ, Գրիգոր Տաթեւացին շատ գեղեցիկ ներկայացնում է ընդդիմության վերաբերյալ, ասում է՝ քամին ծառին ինչի՞ համար է պետք, որպեսզի ծառը ամրացնի իր արմատները: Առողջ ընդդիմությանը կողմնակից եմ»:

Լրագրողները հարցրեցին՝ հիմա դուք քամի եք անելու, որ ՀՀԿ-ն ամրացնի իր արմատնե՞րը՝ Վարդան Ղուկասյանը ծիծաղեց. «Այ դու քամի անում ես արդեն»:

Հարցին՝ ինչ-որ փուլում հնարավո՞ր է պահանջեք Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ Ղուկասյանը պատասխանեց, որ նմանատիպ հարցեր այս պահին իրեն չուղղեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031