Լրահոս
Օրվա լրահոսը

Կարոլին Ռաֆայելյանը՝ Forbes-ի 60 ամենահաջողակ կանանց աղյուսակում

Մայիս 18,2017 15:21

Forbes պարբերականը հրապարկել է ԱՄՆ 60 ամենահաջողակ կանանց վարկանիշային աղյուսակը, որոնք ճանաչման են հասել սեփական ուժերով: Ցուցակում տեղ է գտել ձեռնարկատեր և Alex and Ani-ի հիմնադիր Կարոլին Ռաֆայելյանը, որի կարողությունը գնահատվել է 1 մլրդ դոլար (18-րդ հորիզոնական):

Աղյուսակում տեղ գտած կանանց ընդհանուր կարողությունը գնահատվում է 61.5 մլրդ դոլար, իսկ ցուցակում հայտնվածների տարիքը տատանվում է 27-90-ի սահմաններում: Նրանցից 18-ի կարողությունը գնահատվում է մեկ միլիարդ և ավելի:

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Little Caesars Pizza-ի համահիմնադիր, ձեռնարկատեր Մարիան Իլիտչը. նրա կարողությունը գնահատվում է 5.1 մլրդ դոլար: Իլիտչին հաջորդում է ABC Supply ընկերության համահիմնադիր Դիանա Հենդրիքսը՝ 4.9 մլրդ դոլարով:

Ցուցակի երրորդ հորիզոնականը կիսում են Love ընկերության գործադիր քարտուղար Ջուդի Լավը և հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին. նրանցից յուրաքանչյուրի կարողությունը գնահատվում է 2.9 մլրդ դոլար:

5-րդ տեղում The Gap-ի համահիմնադիր Դորիս Ֆիշերն է, որի կարողությունը գնահատվում է 2.7 մլրդ դոլար:

Facebook ընկերության գլխավոր օպերացիոն տնօրեն Շերիլ Սանդբերգը, որը ընկերության պատմության մեջ տնօրենների խորհրդի առաջին կինն է, զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը՝ 1.6 մլրդ դոլար կարողությամբ:

Պարբերականի վարկածով ամենաերիտասարդ հաջողակ կանայք են 27-ամյա երգչուհի Թեյլոր Սվիֆթը (280 մլն դոլար) և 35-ամյա երգչուհի Բեյոնսեն (350 մլն դոլար) և It Cosmetics ընկերության 39-ամյա ղեկավար և համահիմնադիր Քերն Լայման (410 մլն դոլար):

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031