Լրահոս
Օրվա լրահոսը

Շանսոնյեի տարեդաձը նշվեց Երևանում (ֆոտոշարք)

Մայիս 23,2017 13:42

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այսօր դարձավ 93 տարեկան: Նրա ծննդյան տոնը մայիսի 22-ին նշվեց նաև Երևանում՝ բացօթյա համերգով: Արդեն երկրորդ տարին է, ինչ ԹԻ ԷՄ Պրոդաքշն ընկերությունն «Արարատ» լեգենդար կոնյակների աջակցությամբ տոնում է այս օրը հենց Շառլ Ազնավուրի անվան հրապարակում:

1960-ական թվականներին Ազնավուրն առաջին անգամ եկավ Հայաստան: Սովետական Միությունն էր, ու սպասվող համերգի լավագույն տոմսերը նախապես վերցրել էին կոմունիստական կուսակցության անդամները: Հայ ուսանողներն այնքան էին վրդովվել այս փաստից, որ նույնիսկ ցույց էին արել հետևյալ գրառմամբ պաստառներով՝ «Լավ տեղերը՝ կոմկուսին, Ազնավուրը՝ մեզ»: Այս անգամ Կոմկուս չկար, տոմսեր՝ ևս, կային միայն բարձր երաժշտություն, առավել բարձր տրամադրություն ու մեծ հավատ, որ միասին երգած «Տարեդարձ է այսօր»-ը կհասնի լեգենդար երգչին:


Համերգին ելույթ ունեցան երգիչներ Արամոն,  Հայկ Պետրոսյանը, Սոնա Ռուբենյանը, «Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդը ու շատ այլ արտիստներ:
Հայկ Պետրոսյանը, որ շանսոնյեի «Le triste Venise»(«Տխուր Վենեցիա») երգի հայերեն տարբերակն էր գրել («Տխուր Երևան»), հարցին, թե հնարավորության դեպքում ի՞նչ կմաղթեր Ազնավուրին, պատասխանեց. «Նմանատիպ մի հարց հենց Ազնավուրին են տվել ու նա պատասխանել է, որ երբ հրեաներն ուզում են միմյանց որևէ լավ բան ցանկանալ, ասում են՝ 120 տարի ապրես: Այնպես որ ես նրան մաղթում եմ 120 տարի ապրել»:

Իսկ երգիչ Արամոն, առողջություն մաղթելով, ավելացրեց. «Մաեստրոն ուղղակի հրաշք է»:


                     

 Լառա Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031