Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյանը չասաց՝ ՀՀ տնտեսական մոդելի մասին կարծիքը փոխել է, թե՞ ոչ (Տեսանյութ)

Մայիս 25,2017 19:08

2017 «Ավրորա» մարդասիրության ցուցիչի միջազգային հետազոտության շնորհանդեսից առաջ Aravot.am-ը գործարար Ռուբեն Վարդանյանից հետաքրքրվեց՝ ՀՀ տնտեսական այժմյան մոդելը թույլ տալի՞ս է հայ ու արտասահմանցի գործարարներին Հայաստանում գործ անել՝ հաշվի առնելով, որ կառավարություն է փոխվել՝ նոր վարչապետով:

Հիշեցնենք, որ անցած տարի ATV հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը մտահոգություն էր հայտնել, որ «այսօրվա տնտեսական մոդելը հնարավորություն չի տալիս, որ օտարները կամ այլ երկրներում ապրող հայ գործարարները գան Հայաստան, գործ սկսեն և հաջողության հասնեն։ Պատճառն այն է, որ խաղի կանոնները տարբեր մարդկանց համար տարբեր են»:

Ռուբեն Վարդանյանը մեր հարցին խուսափեց պատասխանել՝ ասելով, որ այսօր միայն «Ավրորայից» ենք խոսում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Մանրամասները՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031