Լրահոս
Օրվա լրահոսը

Դեմ առ դեմ. Գեւորգ Գորգիսյան եւ Ռուստամ Մախմուդյան

Մայիս 25,2017 21:34 Share

Վաղը՝ մայիսի 26-ին, ժամը 15:00-ին, Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Հաղորդման հյուրերն են`Ազգային ժողովի «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը եւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական-իրավական  եւ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի անդամ Ռուստամ Մախմուդյանը:

Բանավեճի թեման՝ կտուժի՞ արդյոք մարդու իրավունքների պաշտպանությունը համապատասխան հանձնաժողովը պետական-իրավական հանձնաժողովին միավորելու արդյունքում:  Ի՞նչ կփոխվեր, եթե վիճարկվող հանձնաժողովը չմիավորվեր եւ դրա նախագահությունը վստահվեր ընդդիմադիր  «Ելքի» ներկայացուցչին:

Հաղորդումը կվարի Նելլի Բաբայանը

Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել