Լրահոս
Օրվա լրահոսը

Համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում մաքրվել է նաև Հրազդանի կիրճը

Մայիս 27,2017 17:04 Share

Համաքաղաքային շաբաթօրյակի ընթացքում Հրազդանի կիրճում ևս իրականացվել են լայնածավալ սանմաքրման աշխատանքներ, որոնց մասնակցել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, ինչպես նաև պետական այլ կառույցների ու մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ:

Մասնակիցներին բաժանվել են աղբահավաք պարկեր, ձեռնոցներ, բահեր և անհրաժեշտ այլ պարագաներ: Առավել դժվարամատչելի հատվածների մաքրման համար օգտագործվել է ծանր տեխնիկա: Աշխատանքների արդյունքում կիրճը մաքրվել և բերվել է պատշաճ տեսքի:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել