Լրահոս
Օրվա լրահոսը

«Վռազո՜ւմ եմ». Տ. Մարգարյանը շրջեց բոլոր տաղավարներով, բայց լրագրողների համար ժամանակ չգտավ (Ֆոտոշարք)

Մայիս 27,2017 20:54 Share

Հյուսիսային պողոտայում այսօր Եվրոպայի օրվան նվիրված տեղեկատվական ցուցահանդեսին մասնակցելու էր եկել նաեւ Երեւանի վերընտրված քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Լրագրողները ցանկացան հարցեր ուղղել նրան, սակայն քաղաքապետը խնդրեց իրեն չխանգարել՝ գործընկերներին պետք է ողջունի: Ասաց, որ հարցերը հետո՝ վերջում…

ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկիի հետ բոլոր տաղավարներում շրջելուց եւ ներկայացվածին ծանոթանալուց հետո, սակայն, Տարոն Մարգարյանն իրեն սպասող լրագրողների համար ժամանակ այդպես էլ չգտավ: «Վռազում եմ, շտապում եմ…»,-ասաց նա շտապեց հեռանալ:

Իսկ տաղավարներով շրջելու ժամանակ մի կին հասցրեց նրան ավետարան նվիրել, մյուսն էլ այցեքարտը խնդրեց՝ ինչ-որ հարցով դիմելու համար:

Մանրամասն քիչ ուշ՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել