Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ հերոսն Աբաջյանն է». զրույց դիրքապահ Արարատի հետ. (Տեսանյութ)

Հունիս 06,2017 17:38 Share

«Հանրությանը կուզենայի փոխանցել, որ վստահ լինեն մեր վրա եւ դուխով լինեն, մենք պատրաստ ենք մեր սահմանը պաշտպանել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է Արցախի ՊԲ զինծառայող Արարատ Սարդարյանը:

Խոսելով ապրիլյան ռազմական գործողությունների մասին՝ նա նշում է. «Մենք դուխով՝ ընտիր տղերք ենք ունեցել, որոնք մինչեւ կյանքի վերջ կռվել են հայրենիքի համար եւ մի բուռ հող անգամ չեն թողել թշնամուն»:

«Իսկ ո՞վ է քո հերոսը» հարցին՝ Արարատն այսպես է արձագանքում. «Աբաջյանը, որն իր կյանքի գնով հողը պաշտպանեց…անգամ վիրավոր վիճակում՝ իր ընկերոջ մասին է հոգ տարել, թեեւ չի կարողացել նրա կյանքը փրկել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել