Լրահոս
Օրվա լրահոսը

Հրազդանում մահվան ելքով վրաերթ կատարած վարորդի ինքնությունը պարզվեց. Պաշտոնական

Հունիս 09,2017 16:43

ՀՀ ոստիկանության հրապարակած հաղորդագրության համաձայն՝ «Հունիսի 8-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ վրաերթի հետևանքով անգիտակից վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 1959 թ. ծնված Վալերի Թ.-ն, որը  գիտակցության չգալով՝ մահացել է:

Մեկնել է օպերատիվ խումբ, որտեղ դեպքի վայր է ներկայացել 32-ամյա տղամարդ և ըստ իր խոսքերի, նույն օրը, ժամը 12.20-ի սահմաններում, իր կողմից վարած «Նիսսան Տիանա» մակնիշի ավտոմեքենայով Քաղսի գյուղից Հրազդան տանող ճանապարհին` Շահումյան փողոցում, նախկին «Կաթի գործարան»-ի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել Վ. Թորոսյանին:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տեղեկություն է ստացվել, որ Վ. Թորոսյանին վրաերթի ենթարկելու ժամանակ ղեկին եղել է ոչ թե ոստիկաններին ներկայացած 32-ամյա տղամարդը, այլ 17-ամյա երիտասարդ:

Բացատրական աշխատանքների շնորհիվ՝ երիտասարդը նույն օրը, ժամը 21-ին, ներկայացել է Կոտայքի մարզային քննչական վարչություն, տվել խոստովանական ցուցմունք, որ ինքն է Վ. Թորոսյանին վրաերթի ենթարկել և դեպքից հետո ինքնազգացողությունը վատանալու պատճառով դիմել է բուժօգնության»:

Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետի մամուլի քարտուղար Ալվինա Զաքարյանը ավելի վաղ հերքել էր լուրերը, որ Հրազդանում վթարի պատճառ դարձած մեքենայի ղեկին եղել է քաղաքապետ Արամ Դանիելյանի որդին:

«Ոչ, չկա այդպիսի բան: Լսեք, վերջին հաշվով դժբախտություն է պատահել, պետք չէ այդքան ծամծմել, արծարծել»,-Panorama.am-ին ասել էր նա:

Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ «Նիսսան Տիանա» մակնիշի, 444 LL 70 համարանիշի ավտոմեքենան պատկանում է Հրազդանի քաղաքապետարանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930