Լրահոս
Օրվա լրահոսը

Փոփոխություններ ԱԺ աշխատակազմում. «Հրապարակ»

Հունիս 10,2017 10:38

Ազգային ժողովի խորհուրդը հունիսի 12-ին, ժամը 16։00-ին նիստ է գումարելու, քննարկվելու են մի շարք հարցեր, օրինակ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների օրինակելի աշխատակարգը, հերթական նիստերի ժամկետացանկը։ Կհաստատվեն նաեւ ԱԺ աշխատակազմի կառուցվածքը եւ կանոնադրությունը, կքննարկվեն կազմակերպչական հարցեր։ Ամենահետաքրքիրն ԱԺ աշխատակազմի կառուցվածքն է, որը որոշել են շեշտակի կրճատել։ Մի շարք բաժիններ կմիավորվեն, կանվանափոխվեն, ինչպես, օրինակ՝ ընդհանուր, արձանագրային, սղագրական եւ նիստերի ապահովման, ԱԺ պաշտոնական ինտերնետային կայքի սպասարկման, հրատարակչության բաժինները կմիավորվեն քարտուղարության բաժնում, երկուական բաժիններ կմիավորվեն իրավաբանական եւ տնտեսագիտական վարչություններում։

Կլինի արտաքին կապերի վարչություն, որում կմիավորվեն միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման, միջազգային կազմակերպությունների բաժինները, կլինի արարողակարգի վարչություն՝ անձնագրային սպասարկման, այցերի եւ ընդունելությունների բաժիններն ընդգրկող, տեղեկատվական եւ վերլուծական վարչությունում կմիավորվեն տեղեկատվության եւ վերլուծության ապահովման բաժինները, գրադարանը, արխիվը, իսկ տեղեկատվության բաժինը, տեղեկատվության միջոցների հետ կապերի բաժինը կդառնան հանրային կապերի վարչությու վարչություն։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930