Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապաշտպանը՝ քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկու թիկնազորի վնասազերծման մասին

Հունիս 11,2017 18:41 Share
Աջակցեք aravot.am-ին

«Պետք չէ միամիտ լինել այդ աստիճան, որ կարծել իշխանությունները որոշել են երկրում կարգ ու կանոն հաստատել: Մեզնից ամեն մեկը կարող է 10-40 եւ ավել թվարկել, թե ինչի դեմ կարելի է պայքարել, որի դեմ չի պայքարվում»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես ասաց իրավապաշտպան Սեյրան Մարտիրոսյանը օրերս Արտյոմ Կանեւսկու թիկնազորի վնասազերծման մասին՝ այսպիսով ոստիկանությունն ինչ ուղերձ է հղում հանրությանը:

Իրավապաշտպանի խոսքերով՝ եթե բոլոր շարասյունները պետք է նայվեն, ապա թող նայվեն բոլորը. «2 օր առաջ Ռուբեն Հայրապետյանի նույնչափ «էֆեկտիվ» ավտոշարասյունը գնում էր, բայց չգիտես ինչու, այդտեղ իշխանությունների ոչ մի միջամտություն չկար»:

Սեյրան Մարտիրոսյանը նշեց, որ սա ընդհանուր տրամաբանության մեջ է, որը ձեւավորվել է ավարտված ընտրություններից եւ սկսված դատավարություններից հետո. «Այսինքն` իշխանությունները ինչ-որ պլանավորել էին, արել են անաղմուկ ցանկալի արդյունքներով ապահովել են, հիմա էլ հարկավոր է վախի մթնոլորտը ավելի խտացնել: Իշխանությունները շատ բաներ են խոստացել եւ որոնք պետք է ինչ-որ ձեւով  մարմնավորել գործողությունների մեջ: Այսինքն՝ հասարակության մոտ ոչ մի կերպ չընկալվող, չընդունվող բարքերի նկատմամբ մենք ունենք այս վերաբերմունքը»:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: