Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմորդների 21 %-ը ֆիզիկայից անբավարար է ստացել

Հունիս 12,2017 12:37
qnnutyun

Հունիսի 12-ին հայտնի են դարձել ֆիզիկա քննության նախնական արդյունքները: Ինչպես Aravot.am-ին փոխանցեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Արա Իսպիրյանը, ֆիզիկայի քննությանը մասնակցել է 1488 դիմորդ, միջին միավորը 12,4 է,  անբավարար է ստացել քննության մասնակիցների 21 %-ը:

«Ավանդաբար Ֆիզիկա առարկայի  քննությունից անբավարար ստացածների թիվը մեծ է լինում, որովհետեւ դիմում են նաեւ Վազգեն Սարգսյան ռազմական ակադեմիայի եւ Մոնթե Մելքոնյանի դիմորդները, մեր զինվորները, որոնք այնքան էլ պատրաստված չեն լինում: Առավելագույն 20 միավոր ստացել է 28 հոգի…Ֆիզիկայի քննությունը տեսակով բացառիկ է, այնտեղ եւ թեքումով դպրոցների երեխաներ են լինում, եւ սովորական դիմորդներ, դրա համար  շատ են լինում եւ «կտրվածները», եւ բարձր արդյունք ստացած դիմորդները»,-նշեց ԳԹԿ տնօրենը:

Նրա  խոսքով այս տարվա ֆիզիկայի քննության արդյունքները նախորդ տարվանից էականորեն չեն տարբերվում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930