Լրահոս
Օրվա լրահոսը

Էլժբետա Պենդերեցկա. «Խաչատրյանի մրցույթը կարևոր է Հայաստանի համար»

Հունիս 13,2017 14:15

Այսօր Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի մրցութային վերջին օրն է։ Մրցանակակիրների անունները կհրապարակվեն հունիսի 14-ին՝ խաչատրյանական այս ստուգատեսի փակման գալա համերգի ընթացքում։

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի անդամ, Լյուդվիգ վան Բեթհովենի անվան ասոցիացիայի նախագահ, Լյուդվիգ վան Բեթհովենի անվան Զատկի փառատոնի գլխավոր տնօրեն Էլժբետա Պենդերեցկան նշեց, որ շատ կարևոր և հետաքրքիր մրցույթ է։ Արդեն մի քանի տարի գալիս է՝ ներկա գտնվելու Խաչատրյանի անունը կրող երաժշտական այս նշանակալի իրադարձությանը։ Տիկին Պենդերեցկան շեշտում է, որ Խաչատրյանի անվան մրցույթը կարևոր է նաև Հայաստանի համար, քանի որ այն հանրահռչակում է երկիրը։

Մրցույթի ժյուրիի նախագահ Կոնստանտին Օրբելյանը, գնահատելով Խաչատրյանի մրցույթի ընթացքը, նշել է, որ ինքը գոհ է։ Հաճելի է բացահայտել հետաքրքիր երգիչների, որոնք ապրում են Հայաստանում, ծանոթանալ երիտասարդ վոկալիստների հետ, որոնք ժամանել են արտասահմանից, սովորել են հայկական ռեպերտուար, երգել են Կոմիտաս։

Մրցույթի ժյուրիի անդամ, միջազգային ասպարեզում ճանաչված դիրիժոր, Ջուլիարդի դպրոցի մանկավարժ, Մանհեթենի երաժշտական դպրոցի օպերային թատրոնի երաժշտական տնօրեն Ջորջ Պարոդին նշում է, որ երջանիկ է լինել Երևանում և մաս կազմել Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի, լսել այսքան գեղեցիկ ձայներ ինչպես Հայաստանից, այնպես էլ այլ երկրներից։ Նա նշում է, որ ուրախ կլիներ հետագայում նույնպես համագործակցել մրցույթի հետ. ինքը դաշնակահար է, դիրիժոր, և գուցե այդ մասնագիտություններով մրցույթներին նույնպես կարողանա ներգրավվել որպես ժյուրիի անդամ։

Հիշեցնենք, որ խաչատրյանական մրցույթն անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Խաչատրյանի միջազգային մրցույթի կազմակերպիչներն են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի պետական կոնսերվատորիան։

Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС), գործընկերն է «Խաչատրյան» հիմնադրամը, աջակիցը՝ «Արդշինբանկը»։

 

«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930