Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեռ որքա՞ն մարդ պետք է մեռնի». փաստաբաններն ահազանգում են՝ ՔԿՀ-ներում կալանավորներին բուժօգնություն չեն ցուցաբերում (Տեսանյութ)

Հունիս 15,2017 14:32

«Հելսինկյան ասոցիացիայի» փաստաբան Արայիկ Պապիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը բարձրաձայնեց քրեակատարողական հիմնարկներում կալանավորներին ոչ պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու հարցը: Նա նշեց, որ միայն նախորդ տարի բուժօգնության բացակայության պատճառով 26 կալանավոր է մահացել:

«ՔԿՀ-ների բուժկետերում չկա դեղորայք, մասնագետներ, անհրաժեշտ բուժսարքավորումներ: Այդպես է, օրինակ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, որտեղի բուժկետի զինանոցը ներառում է ջերմաչափ եւ ճնշում չափելու սարք: Դատապարտյալների հիվանդանոցն էլ շատ մասնագետների կարիք ունի: Հայտարարում են, թե իրականում նման խնդիր չկա, որ կալանավորներին համապատասխան բուժօգնություն են ցուցաբերում, բայց այդ ամենը միայն թղթի վրա է գրված: Իրականում հարազատներն իրենք են դեղորայք տանում իրենց կալանավորներին»,-ասաց Արայիկ Պապիկյանը:

Նա մատնանշեց կալանավորներից Արմեն Հարությունյանի դեպքը. «Մարտին նրա համար սրտի բաց՝ բարդ վիրահատություն է նշանակվել, որը մինչ օրս չի կատարվել: Առողջապահության նախարարի հրամանն են ցույց տվել հարազատներին, թե վերջիններս պետք է վճարում անեն, բայց պետությունն օրենքով է պարտավոր ապահովել այդ վիրահատությունը: Հիմա նա շատ վատ վիճակում է»:

«Հելսինկյան ասոցիացիայի» նախագահ, փաստաբան Նինա Կարապետյանցն էլ իր հերթին դժգոհեց. «Որքա՞ն մարդ պետք է մեռնի, որ խաղաղվեն…»:

Փաստաբանը մեկ այլ օրինակ բերեց՝ «Հրազդան» ՔԿՀ-ի կալանավորներից Արայիկ Հակոբյանին, որը սրտի երկու վիրահատություն է տարել, անգամ Հրազդանի քաղաքային հիվանդանոցում չեն օգնել, քանի որ անհրաժեշտ սարքավորումներ չկան: Այդպես, կալանավորին վատ վիճակում նորից տեղափոխել են ՔԿՀ:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930