Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ը տուգանել է Google-ին ռեկորդային՝ 2.4 մլրդ եվրոյով

Հունիս 27,2017 15:20

Եվրամիության Հակամենաշնորհային ընկերությունը 2.4 մլրդ եվրոյով տուգանել է ամերիկյան Google ընկերությանը՝ առցանց առևտրի կանոնները խախտելու համար:

Հանձնաժողովը եկել է այնպիսի եզրահանգման, որ որոնողական համակարգում ընկերությունն առաջին տեղում է դրել սեփական ծառայությունները՝ այդպիսով խոչընդոտ հանդիսանալով մրցակիցների համար:

Հակամենաշնորհային ընկերությունը Google-ի դեմ հարուցված գործի մասին հայտարարել էր դեռ 2015թ. ապրիլին: Google-ը կտրականապես հերքում էր իր դեմ առաջադրված մեղադրանքները:

Google-ի տուգանքը ռեկորդային է ԵՄ հակամենաշնորհային ընկերության պատմության մեջ: Նախորդ հակառեկորդը պատկանում էր Intel ընկերությանը, որը 2008թ. տուգանվել էր 1.6 մլրդ դոլարով:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930