Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ձեր պաշտպաններին ձեզ պահեք». Սեֆիլյանը՝ դատավորին (Տեսանյութ)

Հուլիս 04,2017 14:07

«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների» գործով դատական նիստը վերսկսվելուն պես դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը սանկցիա կիրառեց  ամբաստանյալ Ներսես Պողոսյանի պաշտպան  Արայիկ Պապիկյանի նկատմամբ:

Մի քանի րոպեով նիստերի դահլիճ բերվեց Ժիրայր Սեֆիլյանը, որպեսզի դատավորը ճշտի նրա պաշտպանի հարցը: Դատավորը Սեֆիլյանին հիշեցրեց, որ վերջինիս փաստաբան Տիգրան Հայրապետյանը մի քանի նիստ է՝ ինչ չի ներկայացել դատարան, ուստի Սեֆիլյանը կարող է որոշել փոխել պաշտպանին կամ դա կանի դատարանը:

Սեֆիլյանն ասաց, որ իր խնդրանքով է Տիգրան Հայրապետյանը բացակայում նիստերից եւ այլ պաշտպան ինքը չի ուզում: «Ձեր պաշտպաններին ձեզ պահեք»,- դիմելով դատավորին՝ ասաց Սեֆիլյանը:

Նույն պահանջով հանդես եկավ նաեւ նիստերի դահլիճ բերված ամբաստանյալ Գեւորգ Սաֆարյանը, որը պնդեց իր փաստաբան Տիգրան Եգորյանի ներկայությունը:

Դատավորը եւս մեկ ժամով  ընդմիջեց նիստը, որպեսզի ամբաստանյալները մտածելու ժամանակ ունենան:

Հիշեցնենք, որ նշյալ ամբաստանյալների, ինչպես նաեւ Ներսես Պողոսյանի եւ նրանց փաստաբանների հանդեպ սանկցիաներ են կիրառվել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31