Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Lydian-ը 5 անգամ փոխել է հանքի շահագործման նախագիծը» (տեսանյութ). «Ա1+»

Հուլիս 04,2017 14:59

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ոչ միայն վնասներն են աղաղակող, այլև դրա հետ մեկտեղ կան ակնհայտ ապօրինի գործողություններ. Այս մասին այսօր բարձրաձայնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։

«Այն ընկերությունը, որ տվել է իր հաշվետվություններն Ամուլսարի վերաբերյալ, պետք է նաեւ ներկայացներ մասնագիտական հետազոտություններ: Մարդիկ ազնվորեն խոստացել են, որ ոչինչ չեն արել, ավելին 405 հզ դոլար են պահանջում, որ նոր միայն հարկ համարեն կատարել բիոքիմիական ուսումնասիրություններ: Ստացվում է, որ իրենք ստացել են թույլտվությունը հանքի շահագործման՝ առանց հստակ ուսումնասիրություններ կատարելու»:

Օֆշորային գոտում գրանցված Lydian International Limited ընկերությունը, որը զբաղվում է հանքի շահագործմամբ 2005-ից առ այսօր, ամենաքիչը 5 անգամ փոխել է նախագիծը, բազմաթիվ անգամ վերագնահատել է հանքարդյունահանվող պաշարների ծավալները՝ ասում է Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը. «Սկզբից ոսկու պաշարը 16,5 տոննա էր, հետո դարձավ 54 տ, այնուհետեւ 73, հիմա էլ խոսքը գնում է 100 տ-ի մասին: Ամբողջ այս շղթան իրենից ներկայացնում է մանիպուլյացիաների շարք, որը բերելու է մեզ կանգնեցնի վտանգի առաջ»:

Բնապահպանի խոսքով իրենք ուսումնասիրել են ընկերության փաստաթղթերը եւ պարզել, որ ընկերությունը փորձառություն չունի նման ծրագրեր իրականացնելու, իրենց միակ ծրագիրը Ամուլսարի ծրագիրն է, որն իրենց համար փորձադաշտ է:
Հայաստանի կառավարությունն ըստ էության չունենալով գնահատման մեխանիզմներ չի կատարել ոչ մի իրական գնահատում եւ առանց դրա որոշում է կայացրել:
«Եթե Հայաստանը էկոլոգիական վնասի գնահատման մեխանիզմներով իրականացնի ուսումնասիրություններ, ապա բացի Քաջարանի հանքավայրից, մնացած բոլոր հանքերը չեն շահագործվի, որովհետեւ կապացուցվի, որ դրանք տնտեսապես շահավետ չեն, քանի որ դրանց էկոլոգիական վնասն ավելի շատ է»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31