Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն առաջարկում է կրճատել պրոռեկտորներին. «Ժողովուրդ»

Հուլիս 07,2017 11:53

Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն օրեր առաջ Ազգային ժողովում հայտարարեց, որ շրջաբերական է ուղարկել բոլոր ուսումնական հաստատությունների ռեկտորներին եւ առաջարկել վերանայել վարչական ապարատը։ Ի՞նչ է արվել մինչ օրս։

Հիշեցնենք, որ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն առաջարկում է կրճատել պրոռեկտորներին. «Չի կարող 4 հազար ուսանող ունեցող բուհը 5 պրոռեկտոր ունենալ։ Խոսքը վերաբերում է բավականին լուրջ հաստատությունների՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Բրյուսովի անվան պետական համալսարան եւ այլն»։

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն ունի 5 պրոռեկտոր, նրանք են՝ Գագիկ Վարդանյանը՝ գիտության եւ արտաքին կապերի գծով, Միհրդատ Հարությունյանը՝ ոաումնակազմակերպչական աշխատանքների գծով, Պարույր Քալանթարյանը՝ ուսումնամեթոդական աշխատանքների գծով, Միխայիլ Կարապետյանը՝ վարչատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր, եւ Սեւակ Խաչատրյանը՝ ուսանողների եւ շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր։ Բացի այս՝ համալսարանն ունի նաեւ գիտական քարտուղար՝ Նաիրա Դարբինյան։

Տեղեկացնենք, որ հինգ պրոռեկտորի հետ մեկտեղ տնտեսագիտական համալսարանն ունի 8.000 ուսանող։ Իսկ 2016 թվականի հունվար-դեկտեմբերին պետական բյուջե վճարել է 796 մլն 883 հազար 700 դրամ հարկ ու տուրք։

«Ժողովուրդ»-ի հարցին՝ ինչ է մտածում նախարարի ուղարկած շրջաբերականի մասին, տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանն ասաց. «Մենք առանց ուղարկելու ինչ-որ պետք է, անում ենք։ Դա ուղարկվել է, որպեսզի ավելի ուշադիր լինենք։ Մենք ավելորդ կադրերը ժամանակի ընթացքում միշտ էլ կրճատել ենք, այնպես չէ, որ սպասել ենք նախարարի շրջաբերականին։ Այս պահին ունենք հինգ պրոռեկտոր, եւ հնարավոր է՝ առաջիկայում կրճատումներ լինեն։ Բայց ես չեմ որոշողը, դա պետք է կառավարման խորհրդով քննարկենք, ապա որոշում կայացնենք»։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուբեն says:

    Քանի դեռ չի վերացել հովանավորչությունը, պրոռեկտորների կրճատումների դեպքում էլ կտուժեն հովանավոր չունեցողները: Օրինակ, ով կհավատա, որ կկրճատեն Միհրդատ Հարությունյանին, որը Տնտեսագիտական համալսարանում տասնյակ տարիներով պրոռեկտոր է աշխատում: Ռեկտորին ավելի հեշտ կփոխեն, քան թե ամուր մեջք ունեցով այդ պրոռեկտորին:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31