Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ համազեկուցողները մտահոգություն են հայտնել շփման գծում լարվածության աճի կապակցությամբ

Հուլիս 07,2017 15:25
exxv

Հայաստանի ու Ադրբեջանի հարցերով ԵԽԽՎ համազեկուցողները մտահոգություն են հայտնել հայ-ադրբեջանական շփման գծում՝ Ֆիզուլիի շրջանում լարվածության աճի կապակցությամբ՝ ափսոսանք հայտնելով, որ դա հանգեցրել է զոհերի, այդ թվում քաղաքացիների շրջանում:

Մասնավորապես, Հայաստանի հարցով համազեկուցողներ Ալան Միլը (Մեծ Բրիտանիա) և Ջուզեպե Գալատին (Իտալիա) և Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Ստեֆան Շեննախը (Շվեդիա) և Ցեզար Պրեդան (Ռումինիա) կոչ են արել կողմերին հարգել հրադադարի ռեժիմը և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո:

Նրանք ընդգծել են, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի և հիշեցրել են Հայաստանին ու Ադրբեջանին իրենց հանձնառությունների մասին՝ տարաձայնությունները կարգավորել խաղաղ ճանապարհով:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31