«Երկիր Ծիրանի» կուսակցության անդամներն այսօր կրկին շրջեցին Երեւանի վարչական շրջաններով, այսօր, ըստ կուսակցության ավելի վաղ տարածած հաղորդագրության՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները հանդիպում պետք է ունենային Էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ: Թե ինչ արդյունքներ են գրանցվում բնակիչների հետ հանդիպման ժամանակ, կուսակցությունից հրաժարվում են ասել:
Կուսակցության կենտրոնական գրասենյակի տնօրեն Սեդա Մելիքյանն ասաց, որ շրջելու են բոլոր վարչական շրջաններում, իսկ արդյունքների ու հանդիպման մանրամասների մասին տեղեկատվություն տրամադրելու որոշում իրենց կուսակցությունում չկա: Արդյունքների մասին, ըստ նրա, իրենք տեղեկատվություն կտրամադրեն հաղորդագրությամբ, երբ ավարտեն վարչական բոլոր շրջանների բնակիչների հետ հանդիպումները:
Տիկին Մելիքյանը հրաժարվեց հարցերի պատասխանել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ