Լրահոս
Օրվա լրահոսը

Հնդկական սերիալների, «Կիսաբաց լուսամուտների» եւ էրոտիկ հաղորդումների հարցը՝ ԱԺ-ում (Տեսանյութ)

Հուլիս 07,2017 15:55

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն այսօր ԱԺ-ում քննադատեց էրոտիկ բնույթի, սարսափ տարածող, բռնություն քարոզող հաղորդումները: Նա ասաց, որ օրենքը թույլատրում է դրանք ցուցադրել 24.00-ից մինչեւ առավոտյան 6-ն ընկած ժամանակահատվածում, բայց օրենքը չի պահպանվում, կոպտորեն խախտվում է. «Ընկերներ, ես չէ, որ պիտի ասեմ, բայց օրը ցերեկով որոշ հեռուստաընկերություններ պարբերաբար ցուցադրում են ե՛ւ էրոտիկ, եւ սարսափ տարածող, օրենքով արգելված հաղորդումներ»:

Նա սահմանադրական նորմերը վկայակոչեց, ըստ որի, մայրությունն ու մանկությունը պետք է պաշտպանված լինեն, իսկ ՀՌԱՀ-ը չի կարողանում իր գործառույթները իրականացնել. «Պարզապես անուշադրության են մատնվում, ինչքա՞ն կարող են հեռուստատեսությամբ ցուցադրել հնդկական սերիալներ՝ անբարոյականություն, բռնություն քարոզող, «Կիսաբաց լուսամուտներ», սա ի՞նչ է նշանակում: Էսօր դպրոցն ավարտող երեխաներից շատերը ավելի շատ ճանաչում են ոչ հիգիենիկ արտաքինով, դերասանի կոչման առթիվ ինքնախաբեությամբ զբաղված երիտասարդների, քան մեր մեծերին: «Արդյոք ովքեր են» հաղորդմանը Մեսրոպ Մաշտոցին չեն ճանաչում, բայց մի երգչուհի կոչվածին առաջին իսկ քաղաքացին ճանաչեց, սա մեր արժեհամակարգի կտրուկ անկում է, մեր բարձրագույն  օրենսդիր մարմնի միջամտության առարկան պետք է լինի սա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31