Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Մարտիրոսյանը խոստանում է՝ «Առաջիկայում գծատեր չի լինի» (Տեսանյութ)

Հուլիս 20,2017 14:46

Այսօր կառավարության նիստին հավանություն տրվեց միասնական երթուղային ցանց ստեղծելու տեխնիկական առաջադրանքին: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ասաց, որ այս նախագծով նախատեսվում է ստեղծել 1-2 խոշոր տրանսպորտային օպերատոր. «Նայած որ մարզում ինչ քանակի օպերատորներ: Մենք կունենանք միավորված երթուղային ցանց եւ այդպիսի հասկացողություններ՝ գծատեր, ինչ-որ առանձին երթուղի չլինի»:

Թե երբ այս գեղեցիկ նախագիծը կյանքի կկոչվի, նախարարը դժվարացավ ասել, առայժմ տեխնիկական առաջադրանքն են մշակել:

Ի՞նչ ծավալի ներդրումներ է պահանջվում այս նախագծի իրականացման համար, եւ արդյոք կա՞ն օպերատորներ, Aravot.am-ի հարցին, նախարարը պատասխանեց. «Մինչեւ չգնահատենք մեքենաներ են պահանջվում, ինչ երթուղիներ են պահանջվում , ներդրման մասին չենք կարող ասել»:

Մեր դիտարկմանը՝ առաջիկա մի քանի տարում դժվար իրականություն դառնա, նախարարն այսպես արձագանքեց.«Չէ, առաջիկա մի քանի տարում, երկար եք ասում, բայց նենց էլ չի մի ամսում կլինի դա: Պայմանագրեր կան երթուղային ցանցերի, եւ նրանց ժամկետները լրանալուց հետո կարող ենք… Հիմա 100-ից ավելի են, նախատեսում ենք ավելի քիչ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31