Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Մարտիրոսյան. «Կարող է մի օր գա՝ լուսինն էլ զավթենք» (Տեսանյութ)

Հուլիս 20,2017 14:51

Այսօր կառավարությունը հավանություն տվեց «Տիեզերագնացներին փրկելու, տիեզերագնացների վերադարձի եւ տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձի մասին»  միջազգային համաձայնագրին, որը Հայաստանը եւս վավերացրեց: Այս համաձայնագիրը դեռեւս 1968 թվականին Լոնդոնում, Մոսկվայում եւ Վաշինգտոնում ստորագրվել է մի շարք երկրների միջեւ:

Այսօր կառավարության նիստից հետո Aravot.am-ը տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է իրենից ներկայացնում այդ համաձայնագիրը եւ մեր երկիրն ի՞նչ պարտավորություններ է ստանձնում:

Մարտիրոսյանն ասաց, որ այս միջազգային համաձայնագրին Հայաստանը պարտադիր պետք է մասնակից լինի. «Միջազգային համաձայնագիրն այնպիսին է, որ այնպես չէ, որ երկիրը անպայման մասնակցում է դրան, թե՝ ոչ»:

Թե ինչ պարտավորություններն ենք ստանձնել այդ համաձայնագրով, նախարարն ասաց՝ «Օրինակ՝ տիեզերքը խաղաղ օգտագործելու, լուսինը»:

Հարցին՝ հնարավո՞ր է մի օր տիեզերքն ու լուսինն էլ զավթե՞նք, այս մի փոքր հումորային հարցին, նախարարն էլ հումորով պատասխանեց. «Կարող է մի օր գա, հնարավորությունն էլ, այո, զավթենք լուսինն էլ, չէ, զավթել չէ, խաղաղ օգտագործենք»:

Այն հարցին էլ՝ մի ժամանակ արբանյակ ունենալու ծրագիր կար, հիմա ի՞նչ փուլում է, պարոն Մարտիրոսյանը, որն, ի դեպ, հազիվ էր ծիծաղը զսպում, պատասխանեց. «Հիմա էլ կա, հիմա բացե՞մ բոլոր… մեր համագործակցության եզրերը շարունակում ենք ե՛ւ Ռոսկոսմոսի հետ, ե՛ւ չինական ընկերությունների, ե՛ւ եվրոպական ընկերությունների հետ՝ տեսնենք համատեղ արբանյակ ունենալու… դա բանակցություններ ունենալու… դա մեծ ծրագիր է, որը պահանջում է մեծ ֆինանսավորում: Մենք կունենանք մեր արբանյակը, որով մենք հնարավորություն կունենանք ծառայություններ մատուցել ե՛ւ կապի ոլորտում, ե՛ւ մեր պաշտպանական խնդիրները լուծենք»:

Կրկին հումորային հարցին՝ հիմա հնարավորություն չկա՞ լուսին գնալու, նախարարն էլ կրկին հումորով պատասխանեց. «Հիմա՞, հիմա շատ շոգ է»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31