Լուսանկարներում պատկերված է Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղադրված Մխիթար Գոշի արձանը: Արձանն այդ դատարանում է տարիներ շարունակ: Այն փոխարինեց Ֆեմիդային:
Թե Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում որքան ժամանակ է կոտրված արդարադատության մատը` չգիտեմ:
Բայց սա խորհրդանշական է արդարադատության նկատմամբ հանրության վերաբերմունքի համատեքստում: Այդ վերաբերմունքի մասին նույնիսկ նախագահը խոսեց եւ պատգամեց. «Պատերազմի նոր փուլ ենք հայտարարում անարդարությանը: …մեզնից յուրաքանչյուրը, ինչպես որ պայքարել ու պայքարում է մեր հայրենիքի անկախության, նրա սահմանների անվտանգության համար, նույնպիսի նվիրվածությամբ ու ջանասիրությամբ պիտի պայքարի արդարության համար»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: