Լրահոս
Օրվա լրահոսը

Թեհրանի Հայոց թեմի կողմից կազմակերպված միջոցառում՝ նվիրված Իրանում լրագրողի օրվան

Օգոստոս 09,2017 15:23

Օգոստոսի 8-ին Թեհրանի Հայոց թեմի Թեմական խորհուրդը Իրանում լրագրողի օրվա կապակցությամբ կազմակերպել էր միջոցառում, որին ներկա էին իրանական ԶԼՄ-երի՝ մեկ տասնյակից ավել ներկայացուցիչներ: Միջոցառման շրջանակում իրանցի լրագրողներն այցելեցին Թեհրանի Ս. Սարգիս, Ս. Թադեոս-Բարդուղիմեոս և Ս. Գևորգ հայկական եկեղեցիներ:

Նույն օրը Հայ մշակութային «Արարատ» կազմակերպության կենտրոնատեղիում իրանցի լրագրողները հանդիպեցին համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ: Ելույթներ ունեցան Թեհրանի Հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարյանը, «Արարատ» կազմակերպության կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Վարդանը, ովքեր ներկայացրեցին իրանահայ համայնքի պատմությունն ու գործունեությունը:

Միջոցառմանը ներկա ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Արթուր Հակոբյանն ընթերցեց Իրանում լրագրողի օրվա կապակցությամբ դեսպան Արտաշես Թումանյանի շնորհավորական ուղերձը: Դեսպանի խոսքում մասնավորապես ասվում էր. «Թեհրանում ՀՀ դեսպանության գործունեության մեջ իր ուրույն տեղն է զբաղեցնում իրանական լրագրողական համայնքի հետ համագործակցությունը: Մենք այսօր կարող ենք գոհունակությամբ արձանագրել, որ իրանական լրատվամիջոցների հետ ձևավորվել են սերտ գործընկերային հարաբերություններ: Դեսպանությունը գործնական քայլեր է իրականացնում հայ և իրանցի լրագրողների միջև առկա համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ: Մենք իրանցի գործընկերների հետ կիսում ենք այն ընդհանուր գաղափարը, որը պետք է ավելի ճանաչելի դարձնենք Հայաստանը Իրանի ժողովրդի համար, և հակառակը, ինչի կապակցությամբ նույնպես իրականացվում են ակտիվ քայլեր»:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031