Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Արթրիտների, մաշկային հիվանդությունների, դիաթեզի ժամանակ օգտվեք այս բույսի բուժիչ ազդեցությունից

Օգոստոս 25,2017 12:30

Աստղածաղկազգիների ընտանիքին պատկանող միամյա խոտաբույս է եռաբաժան կատվալեզուն, բարակ, առանցքային, բաց դեղնավուն արմատներով։ Բույսն օժտված է միզամուղ, քրտնաբեր հատկություններով, լավացնում է մարսողությունը, նյութափոխանակությունը, թողնում է հակաբորբոքային, հակաալերգիկ ազդեցություն։ Կիրառվում է դիաթեզների, ֆուրունկուլյոզի, պոդագրայի (հոդատապ) բուժման նպատակով։ Ջրաթուրմը կիրառվում է մրսածության, լյարդի եւ լեղուղիների հիվանդությունների, ռեւմատիզմի ժամանակ։

Արդյունավետ է տարաբնույթ դիաթեզների, եղնջացանի, սեբորեայի դեպքում։

Սպիրտային հանուկը խորհուրդ է տրվում փսորիազի բուժման ժամանակ։

Սպիրտային թուրմը թողնում է հանգստացնող (սեդատիվ) ազդեցություն, իջեցնում է արյան ճնշումը, մեծացնում է սրտի կծկումների հաճախականությունը։

Արտաքին օգտագործման համար կիրառվում է լոգանքների, թրջոցների ձեւով՝ էքսուդատիվ դիաթեզի ժամանակ։Գինեկոլոգիայում խոտի եփուկը կիրառվում է լոգանքների եւ միկրոհոգնաների ձեւով կանանց սեռական օրգանների բորբոքային հիվանդությունների ժամանակ։

Դեղատոմսեր եւ պատրաստուկներ 

Որպես միզամուղ միջոց

4-3 ճաշի գդալ մանրացված խոտին ավելացնել 1 բաժակ եռացրած տաք ջուր, տաքացնել ջրաբաղնիքի վրա 15 րոպե, սառեցնել սենյակային ջերմաստիճանում 45 րոպե, քամել։

Ծավալը տաք ջրով հասցնել սկզբնականին։ Ընդունել 0,5 բաժակ՝ օրը 2-3 անգամ, ուտելուց հետո։

Արթրիտներ

10 գրամ մանրացված խոտին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել 40 րոպե, քամել։ Ընդունել 1 ճաշի գդալ՝ օրը 4-5 անգամ եւ քսել հիվանդ հոդերին։

Մաշկային հիվանդություններ, դերմատիտներ, դիաթեզ 

15 գրամ մանրացված խոտին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, եռացնել մարմանդ կրակի վրա 20 րոպե, սառեցնել սենյակային ջերմաստիճանում 45 րոպե, քամել։ Ընդունել 1  ճաշի գդալ՝ օրը 3-4 անգամ։

Արտաքին կիրառում 

3 ճաշի գդալ մանրացված խոտին ավելացնել 0,5 լիտր եռացրած ջուր, հասցնել եռման եւ եռացնել մարմանդ կրակի վրա 10 րոպե, թրմել 1-1,5 ժամ, քամել։ Օգտագործել թրջոցների, լվացումների եւ լոգանքների ձեւով։

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

24.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մուշեղ says:

    Բույսը անուն չունի?

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031