Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար է ընտրվել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը

Սեպտեմբեր 08,2017 18:20

Սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի առաջարկությամբ ՀՀ ԱԺ խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» որոշման 5-րդ հավելվածում կատարվել է փոփոխություն. ՀՀ ԱԺ խորհրդի քվեարկությամբ ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար է ընտրվել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

ՀՀ ԱԺ խորհրդի որոշմամբ լրացումներ են կատարվել 2017 թ. հուլիսի 11-ին ընդունված «Ազգային ժողովի բարեկամական խմբերի կազմերը հաստատելու մասին» որոշման մի շարք հավելվածներում:

ՀՀ ԱԺ խորհուրդը հաստատել է ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի եւ նույն նստաշրջանի սեպտեմբերի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Ինչպես նաեւ ՀՀ ԱԺ խորհրդի կողմից սահմանվել են ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի սեպտեմբերի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ մի շարք հարցերի քննարկման  տեւողությունը:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930