Լրահոս
Օրվա լրահոսը

Աղբահանության մենաշնորհն ու աղբի մեջ կորած Երեւանը

Սեպտեմբեր 09,2017 15:00

Մեկ-երկու ամիս է՝ մայրաքաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում աղբակույտերի լուսանկարներ են հրապարակում` դժգոհություն հայտնելով, որ այս կամ այն հասցեում ամռան այս տապին օրերով աղբը մնում է տեղում: Բնակիչները նաեւ նշում են, որ անգամ ահազանգելուց հետո աղբը տարածքից կամ չի հեռացվում, կամ ժամեր անց է արձագանք լինում: Օրերս էլ մեր քաղաքացիները սոցիալական ցանցերում կրկին մի շարք թաղամասերի աղբի լուսանկարներ տեղադրեցին: Մայրաքաղաքի աղբահանությունը ստանձնած «Սանիթեք» ընկերությունը, որը այս ոլորտում միակ ընկերությունն է, այսինքն` Երեւանի աղբը տեղափոխելու մենաշնորհը նրանն է, ժամանակ առ ժամանակ ի պատասխան դժգոհություններին՝ հայտարարում է, որ քաղաքացիների մեղքով «Սանիթեքի» մեքենաներում անսարքություններ են առաջացել, քանի որ դրանք նախատեսված չեն շինարարական կոշտ աղբ տեղափոխելու համար, որ աղբամանները այրվում են եւ հետեւաբար քչություն են անում եւ այլն: Սակայն այս բոլոր բացատրությունները բնակիչների խնդիրը չեն լուծում:

Քաղաքացիներից կարծիքներ են հնչում, որ մինչ «Սանիթեքի» միասնական օպերատոր դառնալը՝ մայրաքաղաքն ավելի մաքուր էր` չնայած աղբը հավաքող տեխնիկան էր վատ վիճակում: Այդուհանդերձ, համայնքների աղբահանությունը տարբեր ընկերություններ էին իրականացնում, եւ մրցակցության պայմաններում էլ աղբահանությունն ավելի լավ վիճակում էր:

«Սանիթեքի» մենաշնորհը փաստորեն ի վնաս մայրաքաղաքի աղբահանության է, եւ որքան էլ ընկերությունը ներդրումներ է արել, ավելի բարեկարգ ավտոմեքենաներ ու աղբի հավաքման գործիքներ ներդրել, այդուհանդերձ՝ մրցակցության բացակայության պայմաններում ոնց ուզում, երբ ուզում՝ աղբը հավաքում է:

 

Սեփ.լր.

«Առավոտ»

08.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930