Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհները չկանխելու մեջ մեկը մյուսին է մեղադրում. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 09,2017 11:30

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարության ներսում շարունակվում է միջգերատեսչական պայքարը, երբ կողմերից յուրաքանչյուրը փորձում է վերջին օրերի հրդեհի մեղավորությունը բարդել դիմացինի վրա: Նախօրեին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Վրեժ Գաբրիելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ին ու բնապահպանության նախարարությանը մեղադրել էր հակահրդեհային միջոցառումներ չիրականացնելու մեջ:

Երեկ էլ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հակադարձել է. «Սխալ են ասում: Իրենք մեր աշխատանքը որտե՞ղ են տեսել՝ անում ենք, թե չենք անում… Բազմաթիվ միջոցառումներ են արվել, օրինակ՝ նշեմ, որ վերահսկվող հրդեհներ են կազմակերպվել անտառամերձ շրջաններում»: Հավելենք, որ նախկին պատգամավոր Մանուկյանի պաշտոնավարումից ի վեր ճակատագրի հեգնանքով ՀՀ գրեթե բոլոր անտառները սկսեցին հերթով վառվել»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930