ՀՀ փաստաբանների պալատում այսօր պալատի նախագահի ընտրություններ են: Միակ թեկնածուն գործող նախագահ Արա Զոհրաբյանն է: «Գործադուլ հայտարարած փաստաբանները չեն բոյկոտել պալատի նախագահի ընտրությունները: Գուցե գործադուլին միացած որոշ փաստաբաններ չեն մասնակցում, բայց դա բոլորին չի վերաբերում»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա: Հիշեցնենք, որ մոտ 200 փաստաբաններ գործադուլ են հայտարարել՝ բողոքելով դատարաններում իրենց հանդեպ ապօրինի խուզարկության դեմ:
Թե ինչու է միակ թեկնածուն Արա Զոհրաբյանը, վերջինս այսպես մեկնաբանեց. «Մեծամտական կարծիք չեմ ներկայացնում առ այն, որ մեկ ուրիշը չհամարձակվեց թեկնածությունը դնի: Լավ կլիներ, որ մեր գործընկերներն իրենց թեկնածուին առաջադրեին, բայց ունենք այն, ինչ ունենք: Ես ներկայացրել եմ նախկին չորս տարիների հաշվետվությունս, իսկ գնահատողները փաստաբաններն են»:
Արա Զոհրաբյանն անդրադարձավ նաեւ տեղեկություններին, թե ամիսներ առաջ Փաստաբանների պալատի խորհրդի ընտրություններում մարզերից փաստաբաններն ավտոբուսներով բերվել են պալատ: Զոհրաբյանի խոսքով՝ քանի որ միակ ընտրատեղամասը Երեւանում է, այդ պատճառով Փաստաբանների պալատը մարզաբնակ փաստաբանների համար տրամադրել է փոխադրամիջոց. «Դա սահմանված ընթացակարգ է: Մեզ մոտ կեղծիք չի կարող լինել, ողջ գործընթացը նկարահանվում է»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Նույն իրավիճակն է, որի մասին իտալական “Միլան” ֆուտբոլի թիմի նախկին սեփականատեր Բեռլուսկոնին ասել է թիմի նախկին ֆուտբոլիստ Բալոտելլիի մասին՝ նրան համեմատելով փչացող խնձորի հետ…Կարծում եմ բարդ չէ ասված և փաստաբանները կհասկանան ում և ինչի մասին է ասվածը: