Լրահոս
Օրվա լրահոսը

Կարո Փայլանին շնորհվեց ԵՊՀ ոսկե մեդալ (Տեսանյութ)

Սեպտեմբեր 19,2017 17:40

Այսօր ԵՊՀ-ում տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ հանդիպեց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:

Հանդիպման ընթացքում Կարո Փայլանը հանդես եկավ կարճ ելույթով ու պատասխանեց ուսանողների հարցերին:

Ներկաներին ողջունեց ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, որն էլ Փայլանին շնորհեց ԵՊՀ ոսկե մեդալը:

Կարո Փայլանը հայազգի թուրք քաղաքական գործիչ է, Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր, Ստամբուլի Յեշիլքոյ թաղամասում գտնվող հայկական նախակրթարանի հիմնադիր ներկայացուցիչ։

2015 թ.-ի ամռանը խորհրդարանական ընտրություններում հաղթելով՝ 3 հայերի հետ անցել է Թուրքիայի Ազգային ժողով:

ԵՊՀ մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930