Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևորվել է Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում Հնդկաստանի քաղաքացիների ուսումնառության հնարավորությունների ընդլայնումը

Նոյեմբեր 09,2026 18:25 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Արմսթրոնգ Չանգսանին։

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը:

Ողջունելով դեսպանին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է նրան Հայաստանում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։ Նախարարը բարձր է գնահատել Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն ու կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում առկա համագործակցությունը՝ ընդգծելով դրա հետագա ընդլայնման մեծ ներուժը։

Դեսպան Արմսթրոնգ Չանգսանը ևս կարևորել է երկողմ կապերի զարգացումը՝ շնորհակալություն հայտնելով ընդունելության համար։

Կողմերն անդրադարձել են կրթության և գիտության ոլորտում համագործակցության զարգացմանը՝ այս համատեքստում կարևորելով Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում Հնդկաստանի քաղաքացիների ուսումնառության հնարավորությունների ընդլայնումը։

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է օտարերկրյա ուսանողների թվի աճով և պատրաստ է քննարկել ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմանն առնչվող հարցերը։

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության՝ գիտական դրամաշնորհային ծրագրերին արտերկրի հետազոտողների մասնակցության հնարավորությունները՝ առաջարկելով դիտարկել նաև այս ուղղությամբ համագործակցության հնարավորությունը, մասնավորապես՝ արհեստական բանականության և տեխնոլոգիական ուղղություններով։

Հանդիպմանն անդրադարձ է եղել մշակութային համագործակցությանը՝ կարևորելով երկու երկրների թանգարանների միջև ուղիղ կապերի զարգացումը, համատեղ ցուցահանդեսների կազմակերպումը:

Ընդգծվվել է նաև կինոարտադրության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները՝ անդրադառնալով Հայաստանի կինոյի հիմնադրամի և Հնդկաստանի համապատասխան կառույցների միջև ընթացող քննարկումներին։ Կարևորվել են համատեղ կինոնախագծերի իրականացումը և մասնագիտական փորձի փոխանակումը՝ հաշվի առնելով Հնդկաստանի հարուստ փորձն ու Հայաստանի համար ոլորտի զարգացման առաջնահերթությունը։

Դեսպան Արմսթրոնգ Չանգսան շնորհակալություն է հայտնել Հնդկաստանում անցկացվող Տեսալսողական և ժամանցային արդյունաբերության համաշխարհային գագաթնաժողովին (WAVES) Հայաստանի մասնակցության համար և կարևորել հայկական կողմի ներգրավվածությունը նաև 2027 թվականին նախատեսվող միջոցառմանը։

Անդրադարձ է կատարվել նաև 2027 թվականին Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակի հոբելյանական միջոցառումներին՝ նշելով, որ այս շրջանակում ցուցահանդեսներ, համերգներ և այլ մշակութային ծրագրեր են նախատեսվում։

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30