Լրահոս
Օրվա լրահոսը

Սա առաջին դեպքը չէ, երբ իշխանություններն առիթը բաց չեն թողնում հակադարձելու ՀՀ-ում ԵՄ դեսպանին. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 29,2017 11:44

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ, դեսպան Պյոտր Սվիտալսկին օրերս Հայաստանի իշխանություններին կոչ էր արել բրյուսելյան գագաթնաժողովից առաջ կատարել տնային աշխատանքը։ «Նպատակը, որ կա՝ գնալ դեպի վիզաների ազատականացում եւ հետո էլ պայմանագրի ստորագրում՝ առանց վիզայի ռեժիմի ընդունման մասին, կլինեն պատշաճ ժամանակին, վստահ եմ։ Բայց էլի եմ ուզում կրկնել՝ սկսեք ձեր ներքին նախապատրաստական աշխատանքներն այդ օրվա համար, պատրաստվեք, կատարեք ձեր տնային աշխատանքը, եւ այդ օրը, հուսով եմ, կգա»,- ասել էր նա։

Երեկ դեսպանի հայտարարություններին անդրադարձել է ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը՝ հայտարարելով. «Ինչպես հայտնի է՝ վիզաների ազատականացման երկխոսությունը լուրջ բարեփոխումներով պայմանավորված գործընթաց է, եւ եթե հենց դա է նկատի առնվում «ներքին նախապատրաստական աշխատանքներ» կամ «տնային աշխատանք» ասելիս, ապա այն վաղուց է սկսվել Հայաստանում, եւ դրա մասին քաջատեղյակ է ԵՄ կողմը եւ ոչ միայն»։

Սա առաջին դեպքը չէ, երբ իշխանություններն առիթը բաց չեն թողնում հակադարձելու ՀՀ-ում ԵՄ դեսպանին։ Նախորդ տարի, երբ Սվիտալսկին խոսել էր ՀՀ-ԵՄ բանակցություններում բարդությունների մասին, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էր հակադարձել, թե կարող են լինել նման խնդիրներ, բայց ընդունված չէ, որ բանակցողներից մեկը բարձրաձայնի այդ մասին։ Սվիտալսկին էլ, ի պատասխան, ասել էր, թե ինքը բավական լավ է դաստիարակված, որ մեկնաբանի Նալբանդյանին։

Մեկ այլ հեռակա բանավեճ էլ եղել էր Սվիտալսկու եւ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի միջեւ՝ ընտրությունների վերաբերյալ ԵՄ դեսպանի քննադատությունների հետ կապված։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930