Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի և Տաջիկստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակ. կողմերը գոհ են

Հոկտեմբեր 21,2017 21:23

Հոկտեմբերի 21-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Ասլովը շնորհավորական ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի և Տաջիկստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

Արտգործնախարար Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ անցած ժամանակահատվածում երկու երկրները հաստատել են բազմաբովանդակ, դեպի ապագան միտված հարաբերություններ, որոնք հիմնված են Հայաստանի և Տաջիկստանի ժողովուրդներ միջև բարեկամության ամուր ավանդույթների, հարգանքի և փոխադարձ համակրանքի վրա: Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ արձանագրում է, որ 2017թ. հունիսին Տաջիկստանի նախագահ Է. Ռահմոնի Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները հաստատեցին հայ-տաջիկական հարաբերությունները առավել բարձր մակարդակի հասցնելու երկկողմ հետաքրքրությունը:

Հայաստանի ԱԳ նախարարը համոզմունք է հայտնում, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների համատեղ ջանքերը այսուհետ ևս կնպաստեն քաղաքական երկխոսության ընդլայնմանն ու միջազգային հարթակներում համագործակցությանը, ինչպես նաև տնտեսական և հումանիտար կապերի խորացմանը:

Հայաստանի և Տաջիկստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ հղած իր շնորհավորական ուղերձում Սիրոջիդին Ասլովը նշում է, որ փոխադարձ վստահության, հարգանքի և աջակցության սկզբունքերի վրա հիմնված հայ-տաջիկական հարաբերություններն այս ժամանակահատվածում հասել են համագործակցության բարձր մակարդակի՝ ընդգծելով, որ մեծ ծավալի համատեղ աշխատանք է իրականացվել երկկողմ հարաբերությունների ամրապնդման և նոր բովանդակությամբ հարստացնելու ուղղությամբ:

Արտգործնախարար Ասլովը համոզմունք է հայտնում, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հաստատված ավանդապես սերտ կապերն ու հագեցած երկխոսությունն այսուհետ ևս կնպաստեն հայ-տաջիկական բազաբնույթ կապերի համակողմանի զարգացմանը միտված նպատակների իրականացմանը՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների:

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031