Լրահոս
Օրվա լրահոսը

Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ ռուսական «Զվեզդան» Հայաստանին մեղադրում է ֆաշիզմի մեջ (Տեսանյութ)

Նոյեմբեր 20,2017 17:30

Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին նոր պայմանագրի ստորագրման նախաշեմին՝ ՌԴ Պաշտպանության նախարարությանը պատկանող «Զվեզդա» հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել Հայաստանի մասին՝ Հայաստանի իշխող շրջանակներին մեղադրելով ֆաշիզմի մեջ և համեմատականներ անցկացնելով Ուկրաինայի հետ:

Հաղորդավար Վերոնիկա Կրաշեննիկովան  նախ զարմանք ու միաժամանակ վրդովմունք է հայտնում առ այն, որ Հայաստանը, որը «Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ անդամ է, մեր գլխավոր դաշնակիցը Անդրկովկասում», պատրաստվում է պայմանագիր ստորագրել Եվրամիության հետ:

«Եվրամիության հետ ասոցացումը միակ բանը չէ, որ Հայաստանն անում է Ուկրաինայի օրինակով,- իր խոսքում ասում է հաղորդավար Վերոնիկա Կրաշեննիկովան:- Դժվար է հավատալ, բայց Երևանը նույնպես հերոսացնում է ֆաշիզմի հովանավորներին»:

Մասնավորապես, հաղորդավարը հիշեցնում է, որ 2016թ. մայիսին Երևանում տեղադրվել է Գարեգին Նժդեհի արձանը, դեռ «1942թ. դիմել էր Երրորդ Ռեյխին՝ խնդրելով Խորհրդային Հայաստանը դարձնել գերմանական գաղութ»: Հետևաբար, նրա խոսքով՝ այդ արձանը խորը վիրավորանք է Հայրենական Մեծ պատերազմում հերոսացած հայերի նկատմամբ:

«Բայց իշխող Հանրապետական կուսակցության համար հերոս է Նժդեհը՝ իր ազգայնական-պահպանողական գաղափարախոսությամբ»,- անցում է կատարում հաղորդավարը՝ նշելով, որ Հանրապետական կուսակցության տարբերանշանն իրեն հիշեցնում է Երրորդ ռեյխի խորհրդանշանը:

Վերջերս ինձ հաջողվեց հանդիպել Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավարության հետ և տարբերանշանի մասին իմ հարցին, չեք հավատա, ղեկավարներից մեկը հաստատեց՝ այո մենք արիացիներ ենք: Թվում է մենք որոշ բաներ չգիտենք Հայաստանի իշխող շրջանակների առանձին ներկայացուցիչների մասին: Մի՞թե նրանք փորձում են Հայաստանը տանել Ուկրաինայի ճանապարհով»,- հռետորական հարցով իր ելույթն ավարտում է Վերոնիկա Կրաշեննիկովան:

Հիշեցնենք, նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Արևելյան գործընկերության գագաթաժողովում, ակնկալվում է, որ Հայաստանն ի վերջո ԵՄ-ի հետ կստորագրի Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին նոր պայմանագիրը:

Ի դեպ, գագաթնաժողովից առաջ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Մոսկվա և հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ այցից հետո ռուսական մամուլում տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ Պուտինը թույլատրել է Սարգսյանին ստորագրել այդ համաձայնագիրը:

https://www.youtube.com/watch?v=WalEknb2AXk

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930