Լրահոս
Օրվա լրահոսը

Սաակաշվիլին սպառնում է ցատկել տանիքից. անվտանգության աշխատակիցները խուզարկում են նրա տունը (Տեսանյութ)

Դեկտեմբեր 05,2017 12:28

Կիևում Ուկրաինայի ազգային անվտանգության աշխատակիցները խուզարկություն են անցկացնում Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի տանը, հաղորդում է svoboda.org-ը:

Ազգային անվտանգության աշխատակիցները կոտրել են Սաակաշվիլիի բնակարանի դուռը, փաստաբաններին և  Գերագույն Ռադայի պատգամավորներին ներս չեն թողնում:

Սաակաշվիլին իր Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ ինքը գտնվում է տանիքի վրա: Նա իր համախոհներին կոչ է արել թույլ չտալ իրեն ձերբակալել և սպառնում է ցատկել տանիքից:

Հիշեցնենք, ավելի վաղ Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն Սաակաշվիլիին մեղադրել էր պետական հեղաշրջման փորձի մեջ այն բանից հետո, երբ Սաակաշվիլին իր համախոհների հետ վրանային ճամբար գցեց Գերագույն ռադայի շենքի մոտ:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031