Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը վերսկսել է հացադուլը (Տեսանյութ)

Դեկտեմբեր 18,2017 11:56

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը վերսկսել է հացադուլը Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի լսարանում: Նրա հետ հացադուլ է հայտարարել նաև նախաձեռնության անդամ Յուրի Ավագյանը:

Մեր զրույցում Դավիթ Պետրոսյանը մասնավորապես ասաց, թե «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ կետը նախատեսում է գիտության ոլորտում նշանակալի ձեռքբերումներով ուսանողներին տալ տարկետում։ Դավիթ Պետրոսյանի համար անհասկանալի է՝ ինչ չափորոշիչներով է դա որոշվելու։

Նա առաջարկում է քայլեր ձեռնարկել կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի բացառման համար։ Դավիթ Պետրոսյանը մտահոգված է՝քննարկումներն արդյունք չեն տալիս:

Հիշեցնենք, այսօր «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը տարածել էր հայտարարություն, որում մասնավորապես նշված էր, թե «կառուցողական դիրքորոշում ցուցաբերելուց և գոնե փոխադարձաբար ընդունելի որևէ արդյունքի չհասնելուց հետո «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությանը այլ բանի չի մնում, քան ավարտված համարել իշխանությունների հետ քննարկումները և պայքարը շարունակել այն կետից, որտեղ դադար էր առել»:

Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031