Այսօր ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման հարցն էր քննարկվում, որին մասնակցում էին նաեւ բժիշկներ, ՀԿ ներկայացուցիչներ: Նիստը դեռ չավարտված՝ մի միջադեպ եղավ:
«Լույս տեղեկատվական-վերլուծական կենտրոնի» ղեկավար Հայկ Այվազյանը իր խոսքում մի քանի անգամ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանից բողոքեց, որ պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման սքրինինգային ծրագրի ղեկավարն է եղել, բայց քննարկումներին չկա, չի երեւում, որ հարցեր տան այդ ձախողված ծրագրի մասին:
Հարցի քննարկման ավարտին արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը դիտողություն արեց, որ մարդը այստեղ չէ, կոռեկտ չէ, երբ իրենից ես բողոքում մի քանի անգամ, բան ունես ասելու, կանգնիր դիմացն՝ ասա:
Ընթացքում վիճաբանություն եղավ եւ բանը հասավ նրան, որ Քրմոյանը նրան դուրս էր հրավիրում՝ հաշիվ պարզելու:
Հայկ Այվազյանը ձեռքը առաջ տնկելով՝ ասաց. «Դու ինձ դիտողություն չանես, ստեղ երեխա չկա»: Քրմոյանն էլ արձագանքեց. «Տղամարդություն ունեցի, իրա դեմը խոսա, վսյո»: Այվազյանն արձագանքեց՝ «Ես եմ որոշում՝ վսյո ա, թե չէ»:
Ավելի ուշ մենք պարոն Քրմոյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ էր նշանակում այդ «տղայական ռազբորկան», ինչու էր դուրս հրավիրում Հայկ Այվազյանին: Քրմոյանի խոսքով՝ «Քննարկում ենք լուծումներ, քաղաքականություն, հետեւյալն է՝անձը չկա, մենք գնում ենք անձի վրա: Անձը կա՝ քննարկեք քաղաքականություն, ճիշտ են արել, սխալ են արել: Երեխեք, ես այսքան տարվա մեջ պետական համակարգում եմ, ճիշտ չի, որ դուք այդ մեկնաբանությունը տաք: Ես այսքան տարի աշխատել եմ, որեւէ մեկի հետ նման խնդիր չեմ ունեցել, ուղղակի 3, 4, 5 անգամ դիտարկում է արվում, խոսում է կարգավորման մասին չէ, այլ անձի, ասում ենք՝ գնա իրա դիմացը ասա, մենք խոսում ենք երեւույթի մասին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ